Իմ երեխայից ընդամենը մեկ հատ ազդոսկրի ոսկոր են հանձնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Ազնավուրի հրպարակում զոհված զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողի մայրը:
«Ես պայքարին նոր չեմ միացել: Երբ իմ երեխան անհայտ կորած էր, ես դիմել եմ դատախազություն, գործ եմ հարուցել: Ճիշտ է՝ փողոցում չենք եղել, բայց ամեն տեղ առաջ ենք տարել մեր երեխաների իրավունքը, և այսօրվա առիթը, ինչպես դուք ասեցիք, օրեր առաջ մեր ազգի դահիճը ցինիղմով հայտարարեց՝ կունենայինք նույն իրավիճակը, բայց առանց զոհերի: Նա նորից ծաղրում է ծնողներին: Որոշեցինք՝ իր ինքնախոստովանության հիման վրա պետք է հաղորդում ներկայացնենք դատախազություն, որ վերջապես պատասխան տա: Ոչ ոք մեզ չի կարող հետ կանգնեցնել մեր երեխաների թափած արյունից»,- ասաց զոհված զինծառայողի մայրը:
Զոհված զինծառայողի մայրը ասաց՝ ես ամեն անգամ արթնանում եմ երազելով, որ իմ երեխայից մի մասունք էլ ստանամ:
«Աստված չանի՝ ծնողը երազի՝ իր երեխայից ևս մեկ ոսկոր ստանա»,- եզրափակեց զոհված զինծառայողի մայրը: