«Ինձ որևէ ուժ չի կարող դրդել պայքարի դուրս գալու՝ հատկապես քաղաքական պայքարի»,- այսօր՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Ես շատ լավ հասկանում եմ և գիտակցում, որ եթե Հայաստանի քաղաքական շրջանակների վրա լինի հատկապես օտարերկրյա ազդեցությունը, դա կործանարար է մեր երկրի համար։ Մենք պետք է առաջնորդվենք բացառապես հակական շահի առաջ մղմամբ»,- նշեց նա։
Հարցին, թե Ռուսաստանն էլ չի կարող ազդել, Վանեցյանը պատասխանեց․ « Ոչ մեկ, Ռուսաստանն ո՞վ ա, որ մեր վրա ազդի․․․Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց ի՞նչ գործ ունի մեր ներքաղաքական հարցերի հետ»։