Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաեւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայից։
Թուրքական Turkiyegazetesi կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե շարունակվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, առաջիկայում սկսվելու է առեւտուրը եւ Հայաստանի հետ խնդիրները հաղթահարվելու են։ «Տա Աստված սահմանները բացվեն եւ մեր բարեկամական հարաբերությունները շարունակվեն»,–ասել է Էրդողանը։