«Հայի արժանապատվությունը ոչ ոք չի կարող խլել, չի կարող մեզանից խլել հարենիքը ու երկիրը: Այդ պատճառով էլ այստեղ հավաքված այս հոծ բազմությունը, վաղն ավելի է շատանալու:
Ժողվուրդ ջան, եկեք բոլորս մի բռունցք դառնանք և բոլորս իրար հետ ասենք, որ մեքն թշնամուն զիջելու հայրենիք չունենք։ Ես տեսնում եմ, որ հայ ազգը ոտքի է կանգնել, Հայաստանը ոտքի է կանգնել:
Ամեն ինչ լավ է լինելու, մնացել է մի քանի օր»,- դիմելով Ազատության հրապարակ ժամանած քաղաքացիներին ասաց նստացույց անող «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։