Բելառուսը ներքին շուկայում վառելիքի հետ կապված խնդիրներ չի ունենա: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Չեչերսկի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ԲԵԼՏԱ գործակալությունը։
«Վառելիքի հետ կապված, կարծում եմ, խնդիրներ չեն լինի։ Ներքին շուկայում վառելիքի հետ կապված բացարձակ խնդիրներ չենք ունենա»,- ընդգծել է Լուկաշենկոն։
Քաղաքական գործիչը ծանոթացել է նաեւ եգիպտացորենի ցանքի տեխնոլոգիական գործընթացին, այցելել է կաթնամթերքի տեղական ֆերմա, որտեղ ստուգել է արտադրական գործընթացը