Մեկնարկել են «Ռոմայի» ղեկավարության և Հենրիխ Մխիթարյանի միջև բանակցությունները՝ կողմերի պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար:


Հայտնի լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ Մխիթարյանն ու «Ռոման» տարաձայնություններ ունեն բանակցություններում: Հռոմեացիներն առաջարկում են պայմանագրի երկարաձգման «1+1» տարբերակը, իսկ Հենրիխն ակնկալում է միանգամից կնքել 2 տարվա պայմանագիր:

Աղբյուրը, սակայն, նշում է, որ կողմերը վստահ են համաձայնության գալու հարցում: Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի այս տարվա հունիսին: