SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որոնվում է ԱՄՆ-ի քաղաքացի, 56-ամյա Օսամա Ա.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 29-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել ՌԴ քաղաքացի Նատալյա Մ.-ն և հայտնել, որ ապրիլի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Հանրապետության փողոցում անհայտ անձը անհարգալից վերաբերմունք դրսևերոլով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, փորձել է ձեռք տալ իր մարմնին:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ կասկածյալը ԱՄՆ-ի քաղքացի Օսամա Ա.-ն է: Մինչ ոստիկանները ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ, Կենտրոնի ոստիկանություն է դիմել ՌԴ մեկ այլ քաղաքացի՝ 25-ամյա Ելենա Ն.-ն և հայտնել, որ Թումանյան փողոցի 25 հասցեի մոտ անհայտ անձը նույն գործողություններն է կատարել իր նկատմամբ: Ոստիկանները պարզել են, այս դեպքում կասկածյալը դարձյալ Օսամա Ա.-ն է:

Փաստի առթիւվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: