Հանրապետության տարածքում`
Մայիսի 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում և Տավուշում՝ 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։