Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում դի կա կախված:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մ.-ի դին՝ կախված վիճակում:

Այն իջեցնելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դին իջեցրել են պատգարակով և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: