Միխայիլ Գալուստյանը շուտով երկրպագուներին ներկայանալու է արտասովոր կերպարով: Երգիծաբանը պանդայի հագուստով հայտնվել է նոր «Նվեր» կատակերգությունում, որի նկարահանումները ընթանում են ամբողջ հունով: Հսկայական փափուկ հագուստով 33 ամյա դերասանը ստիպված է եղել անցկացնել նկարահանումների օրվա մեծ մասը:

Հագուստը արդեն հասցրել է դառնալ բազմաթիվ անհարմարությունների առիթ դերասանի համար: Վերջերս նա նկարահանումների ժամանակ ուժեղ կերպով կտրել էր ձեռքը, երբ պատահաբար կոտրել էր պատուհանը դժվար կասկադիորական հնարք կատարելու ժամանակ հենց այդ պանդայի հագուստով: Բարեբախտաբար Միշային հաջողվել էր խուսափել լուրջ վնասվածքներից: Դերասանին շտապ օգնության էին եկել բժիշկները, ովքեր կարողացել էին արագությամբ կապել վերքը:
Չնայած հսկայական հագուստի հետ կապված անհարմարություններին Գալուստյանը հսկայական հաճույք է ստանում կատակերգության նկարահանումներից, որտեղ խաղում է գլխավոր հերոսի դերը: Կինոնկարում նրա գործընկերն է լինելու ինամյա դերասան Արտյոմ Ֆադեևը:
Բացի Միխայիլ Գալուստյանից ֆիլմում նկարահանվելու են նաև դերասաններ Ֆեոդոր Բոնդարչուկը, Եկատերինա Կլիմովան, Իրինա Բեզռուկովան, Նիկոլայ Վալուևը և ուրիշներ: Կատակերգության պրեմիերան տեղի է ունենալու 2014 թվականի գարնանը: