Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1997 թ. ծնված Վահան Մարգարյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:


