Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կրկնեց պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հակառեկորդը Չեմպիոնների լիգայում՝ 6-րդ անգամ չհաղթահարելով կիսաեզրափակիչի արգելքը, հաղորդում է Opta-ն։
Մանչեսթերյան թիմը պատասխան խաղում 1։3 հաշվով պարտվեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին» եւ դուրս մնաց պայքրաից։
Նախկինում Գվարդիոլան երկու անգամ կիսաեզրափակիչում ձախողվել է «Բարսելոնայի» հետ 2010-ին եւ 2012-ին, 3 անգամ էլ՝ Մյունխենի «Բավարիայի» հետ 2014-2016-ին։
51-ամյա մասնագետը 11 տարի չի հաղթել Չեմպիոնների լիգայում։ Նրա ղեկավարությամբ «Բարսելոնան» է 2009-ին եւ 2011-ին նվաճել գավաթը։
Դրանից հետո Գվարդիոլան միայն մեկ անգամ է հասել եզրափակիչ։ Անցած տարի «Մանչեսթեր Սիթին» 0։1 հաշվով պարտվեց Լոնդոնի «Չելսիին»։