Ընթացքի մեջ են Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մեկնարկած Երևանյան լճի մաքրման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

2022թ. համար բյուջետային մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ: Դրանով նախատեսվում են Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12,500 խմ թափոնների հավաքում ու տեղափոխում:


Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ տարածքում հանգստի գոտի կստեղծվի: Նախատեսվում է բարեկարգել լճի ափամերձ տարածքի 2.8 հա հատվածը, տեղադրել նստարաններ, աղբամաններ, կառուցել մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի:

Տարածքը լուսավորվել էներգախնայող լուսատուներով, իրականացնել կանաչապատման աշխատանք:

Երևանյան Լճի աջակողմյան հատվածում կառուցվող հանգստյան գոտու տեսքը՝ ստորև.