Wikileaks հրապարակել է սենսացիոն փաստաթղթեր Ադրբեջանի մասին:Այս մասին գրում է Haqqin.az-ը: Համաձայն աղբյուրի գերմանական ELEMAN GmbH Ադրբեջանին է վաճառել երկու լրտեսական սերվեր:
ELEMAN GmbH Ադրբեջանում էլեկտրոնային ծրագրերի ապահովման առաջատար կազմակերպություններից է: Այս կազմակերպության հիմնական պրոֆիլը PSTN, PABX, WI-FI, WIMAX և այլ ծրագրերի ապահովումն է: Այս կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում 2012 թվականի փետրվարին:
Ընդհանուր առմամբ WikiLeaks-ը համացանցում տեղադրել է առաջատար գերմանական կազմակերպության` հեղինակավոր պետությունների հետ համագործակցության 249 փաստաթուղթ: «Փաստաթղթերում մանարամասնորեն ներկայացվում է հեռախոսազնագերի, SMS, MMS, էլեկտրոնայաին փոստի, ֆաքսի և արբանյակային հեռախոսազանգերի զանգվածային գրավումների մասին»,- այս մասին նշված է Wikileaks-ի հաղորդագրության մեջ:
Մասնավորապես փաստաթղթերը վերաբերվում են Gamma International և Trovicor կազմակերպություններին, որոնք «Լրագրողներ առանց սահմանի» իրավապաշտպան կազմակերպության ցուցակում նշվում են որպես «համացանցի թշնամիներ»:
Wikileaks-ի փաստաթղթերի միջոցով կարելի է հասկանալ ինչպես և ինչի միջոցով է սահմանվում հսկողություն մարդկանց վրա, կյանքում և վիրտուալ աշխարհում նրանց շփումների վրա: Այս սերվերների օգնությամբ բոլոր մարդկանց մի քանի օրվա ընթացքում կարելի է պահել հսկողության ներքո: