Ռուսական կողմը, որպես պատասխան քայլ, 24 իտալացի դիվանագետի կարտաքսի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հարցին՝ արդյո՞ք Մոսկվան իսկապես մտադիր է վտարել 24 իտալացի դիվանագետի, Զախարովան դրական պատասխան է տվել:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ ՌԴ-ում Իտալիայի դեսպան Ջորջիո Ստարաչեն չորեքշաբթի հրավիրվել է ՌԴ ԱԳՆ՝ ռուս դիվանագետների արտաքսման համար պատասխան միջոցների մասին հայտարարելու համար։