«Ռոբերտ Քոչարյանը երազում է, որ մենք Մարտի 1 անենք, Սերժ Սարգսյանը երազում է, որ մենք «Էլեկտրիկ Երևան»-ի պես ջրցաններ հանենք, մահակներ օգտագործենք, մարդկանց վրա կրակենք»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Արդեն երկար ժամանակ է դա իրենց ամենաբաղձալի բանն է, որ իրենք ասեն՝ տեսա՞ք, մենք ամեն ինչ արեցինք, բայց իշխանությունը բիրտ էր մեր նկատմամբ։ Չի լինելու։ Օրենքի խախտման պարագայում իրավապահ մարմինները գործելու են օրենքի շրջանակներում»,- նշեց նա։