Խոյ

Հաճելի, դրական էմոցիաներով ու նոր տպավորություններով լի օր է սպասվում: Ակտիվ օր է, ինչը խաթարում է ձեր կյանքի նստակյաց ընթացքը, բայց դա շատ լավ է, ընդհանրապես, փորձեք ավելի ակտիվ կյանք վարել:

Ցուլ

Իրադարձություններով լի օր է սպասվում, իսկ դեպքերի ընթացքը կախված կլինի ձեզանից ու ձեր քայլերից:


Երկվորյակ

Մի կողմ դրեք հին կյանքը, փորձեք առաջ շարժվել, մոռացեք հին խռովությունները, վիրավորանքները, դրանք ձեզ խանգարում են հանգիստ ապրել:

Խեցգետին

Ձեր առաջ կծառանան կարիերայի, ապագա գործունեության հետ կապված հարցեր, ձեր որոշումից կախված կլինի գործի հետագա ընթացքը:

Առյուծ

Մանրուքների վրա մի կենտրոնացեք, դրանք կարող եք ձեզ նյարդայնացնել, փորձեք ամեն հարցի ավելի հանգիստ մոտենալ:

Կույս

Աշխատավայրում շատ ծանրաբեռնված եք, դա ազդում է ձեր հոգեբանական առողջության վրա, փորձեք փոխել կենսակերպը և ամեն ինչ կարգին կլինի:

Կշեռք


Ոչ մի լուրջ փոփոխությունների մի սպասեք, հանգիստ օր է, ամեն ինչ կընթանա իր հունով ու ընթացքով:

Կարիճ

Իրադարձությունները մի շտապեցեք, դուք ինչ-որ լուրջ փոփոխության եք սպասում, բայց արհեստական ընթացք ոչ մի բանի մի տվեք:

Աղեղնավոր

Աշխատավայրում լուրջ փոփոխություններ են սպասվում, որոնք ձեզ կարող են մի փոքր տխրեցնել, բայց համբերատար եղեք, շատ հնարավոր է ամեն ինչ առաջվանից ավելի լավ լինի:

Այծեղջյուր

Փորձեք ձեր առաջ ծառացած խնդիրներին արագ լուծում տալ, այսօրվա գործը մի թողեք վաղվան, դա ձեր շահերից չի բխում:

Ջրհոս

Ջրհոսների համար կյանքի հաճելի փուլ է, դուք սիրահարված եք և սիրված, վայելեք օրը, որը հագեցած է դրական էներգիայով:


Ձկներ

Ձկներին տանջում են «ուրվականները» նախորդ կյանքից, փորձեք մի կողմ դնել տխուր մտքերը ու առաջ շարժվել: