Ռուսական բանակի սխալներից մեկն այն էր, որ Ուկրաինայում նրան «ծաղիկներով կդիմավորեն», ասել է ՌԴ հերոս, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը՝ Պետդումայի պատգամավոր, քաղաքացիական հասարակության զարգացման հանձնաժողովի ղեկավարի տեղակալը։


«Հետևաբար, նրանք, ովքեր սպասում էին, որ մեզ [Ուկրաինայում] ծաղիկներով կդիմավորեն, սա հիմնական սխալներից մեկն է, որը մենք շատ բուռն զգացինք «հատուկ գործողության» առաջին հինգ օրվա ընթացքում։ Այսօր մենք արդեն հաղթահարել ենք այդ բաղադրիչը, բայց դեռ շատ անելիքներ կան»,- ասել է գեներալ-գնդապետը։ Ըստ Շամանովի, Ուկրաինայի «ապառազմականացումը» «դենացիֆիկացմանը» զուգահեռ կարող է տեւել 5-10 տարի։

Փաստորեն, ռուս գեներալները խոստովանում են, որ ոչ ոք չէր սպասում Ռուսաստանին Ուկրաինայում, թեև Մոսկովիայ ղեկավարությունը պատերազմը ներկայացնում է որպես «հատուկ գործողություն»՝ ազատելու ուկրաինացիներին, ովքեր ամեն օր արթնանում էին հույսով, որ մոսկալները գան իրենց փրկեն։

Գեներալ Շամանովի անունը քաջ հայտնի է հայերին։ 1992 թվականին նրա հրամանատարությամբ ռուսական զորքը «փրկչական հատուկ գործողություն» է իրականացրել հայերի դեմ, որի արդյունքում տեղահանվել ու հայրենազրկվել է Արցախի Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի հյուսիսային հատվածի հայ բնակչությունը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/26/719696/