Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք եւ պատճառ նշելու, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել եւ տեղափոխում է Երեւան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նա, նաեւ հավելել է. «Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել:


Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաեւ Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:

Իսկ սա նշանակում է, որ Սասնա ծռերի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ»:

Մեկնակբանություններում նշել են, որ տարել են նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր բնակարանից տարել են նաեւ «Սասնա ծռեր» խմբից Պավլիկ Մանուկյանին: