Լեհաստանը Ուկրաինային է փոխանցել 18 AHS Krab ինքնագնաց հաուբից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով լեհական հանրային ռադիոյին:

Ուկրաինան ավելի վաղ կոչ էր արել Արեւմուտքին առավել հեռահար զենք տրամադրել իրեն՝ հակամարտության ընթացքը բեկելու համար:


AHS Krab-ի առավելագույն հեռահարությունը կազմում է 40 կմ: Հաղորդվում է նաեւ, որ Լեհաստանը շուրջ 100 ուկրաինացի հրետանավորների է ծանոթացրել հաուբիցների հետ աշխատանքի նրբություններին:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը տեղեկացրել է, որ Ուկրաինան սկսել է Harpoon հականավային հրթիռներ ստանալ Դանիայից, ինչպես ինքնագնաց հաուբիցներ ԱՄՆ-ից: