Ոչ մի օր առանց Քիմ Քարդաշյանի, երեկ երեկոյան մոդելը կիսվել է անսովոր կերպարով։ Այս անգամ դերասանուհին Dolce & Gabbana-ի արխիվից գինեգույն թավշյա բոդի է ընտրել, որը համադրել է Balenciaga-ի սեւ կոմբինեզոնի հետ (ճիշտ այնպես, ինչպես նա սիրում է): Այս կերպարում աստղը եղել է քրոջ՝ Քորթնիի հարսանեկան երեկույթներից մեկում։
Պարզվել է, որ Մոնիկա Բելուչին այս հանդերձանքով պոդիով քայլել է դեռ 1991 թվականին։ Ճիշտ է, այդ ժամանակ պոդիումների թագուհու կոմբինեզոնը Դեմնա Գվասալիայի ձեռքի աշխատանքը չէր։