Նիգերիայում գրանցել է կապիկի ծաղիկից մահվան առաջին դեպքը: Այս մասին հայտնում է այս երկրի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը։

Նիգերիան մայիսին հաղորդել է վեց դեպքի և մեկ մահվան մասին: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ` 40-ամյա հիվանդը մահացել է: Նա ուղեկցող հիվանդություն ուներ, ինչպես նաև իմունոպրեսանտներ էր ընդունում:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհի 23 երկրներում արդեն գրանցվել է կապիկի ծաղիկի 257 դեպք, ինչպես նաև 120 կասկածելի դեպք։