Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից սպանվել է հայ գործարար Հովհաննես Կամարյանն: Այս մասին հայտնում է Mash Տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ Կամարյանը Հայաստանում գտնվում էր հետախուզման մեջ:
Գործարարի սպանությունը տեսանկարահանվել է տեսահսկման տեսախցիկներով: Կադրերում երևում է , որ մարդասպանը մոտենում է հետևից, խլացուցիչով ատրճանակից կրակում Կամարյանի մեջքին , ապա մեկ անգամ էլ գլխին, հետո նկարում է դին և հեռանում: Կամարյանին ուղեկցող 21-ամյա Եկատերինա Պ-ն փախնում է: