Google-ի ավագ ինժեներ-ծրագրավորողը, ով պնդում էր, որ ընկերության՝ արհեստական ինտելեկտով (AI) չաթ-բոտը բանական է դարձել է, հեռավել է աշխատանքից:
Բլեյք Լեմուանը The New York Times-ին հայտնել էր, որ հունիսի 6-ին իրեն արձակուրդ են ուղարկել այն բանից հետո, երբ ընկերության կադրերի բաժինը տեղեկացրել է, որ նա խախտել է գաղտնիության քաղաքականությունը:
Լեմուանն ասել է, որ հեռացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա փաստաթղթեր է փոխանցել անանուն ամերիկացի սենատորին: Նրա խոսքով՝ փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Google-ն եւ դրա տեխնոլոգիաները կապված են կրոնական խտրականության դեպքերի հետ:
Հունիսի 11-ին The Washington Post-ում հրապարակված հոդվածում Լեմուանը հայտնել էր, որ սկսել է շփվել LaMDA-ի կամ Language Model for Dialogue Applications-ի հետ Google-ի արհեստական ինտելեկտի պատասխանատու բաժնում իր աշխատանքի շրջանակներում:
LaMDA-ն՝ Google-ի «խոսակցության բեկումնային տեխնոլոգիան», նախատեսված է մարդկանց հետ իրատեսական, բնական զրույցներ վարելու համար:
Սակայն Լեմուանը վստահ է, որ LaMDA-ն բավականաչափ գիտակցություն է ձեռք բերել՝ որպես «մարդ» որակվելու, եւ որ ԱԻ-ն իրեն որպես բանական էակ է նույնականացրել: ԼեմուանըThe Times-ին ասել է, որ ամիսներ շարունակ պայքարում էր Google-ում իր ղեկավարության հետ՝ փորձելով նրանց ստիպել լուրջ վերաբերվել իր հայտարարությանն այն մասին, որ LaMDA-ն հոգի ունի: