Չելյաբինսկում մայրը վեցերորդ հարկի պատուհանից ցած է նետել երկու երեխաներին, ապա ինքնասպան եղել։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 12-ամյա տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, նրա 3-ամյա եղբայրը տեղում մահացել է։
Տեղական լրատվամիջոցները գրում են, որ 38-ամյա կինը կարող էր նման արարք կատարել ամուսնու հետ վիճաբանությունից հետո։
Ընտանիքը սոցիալական պաշտպանության մարմինների հսկողության տակ չէր։ Հարուցվել է քրեական գործ։