Արագածոտնի մարզի Մեծաձոր և Շիրակի մարզի Կարմրաքար համայնքներում վաղը՝ սեպտեմբերի 8-ին, կանցկացվեն գյուղապետի արտահերթ ընտրությունների քվեարկություններ: Այս համայնքներում սահմանված ժամկետում առաջադրվել էին երկուական թեկնածուներ, սակայն Մեծաձորի գյուղապետի թեկնածուծերից մեկը՝ ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ, գյուղի հիմնական դպրոցի տնտեսվար Թեմուր Քալաշյանը, ինքնաբացարկ է հայտնել,-այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Այսպիսով՝ Մեծաձորի գյուղապետի պաշտոնին հավակնում է միայն ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Մաջիտ Ամոյանը, իսկ Կարմրաքարի գյուղապետի պաշտոնին՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, «Էյ-Ի-Ջի սերվիս»-ի փականագործ Իշխան Վահրադյանը և ՀՀԿ անդամ Արթուր Մաթևոսյանը: Ի.Փահրադյանն ինքնաառաջադրվել է, իսկ Ա.Մաթևոսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից: Ի դեպ՝ Ի.Փահրադյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Կարմրաքարի նախկին գյուղապետ Գագիկ Վահրադյանի որդին է: Գյուղապետի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշման ընդունումը կառավարությունը պայմանավորել էր նրա անձնական բնույթի խնդիրների առաջացման հիմնավորմամբ հրաժարական տալու հանգամանքով: Սակայն շրջանառվող ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Գ.Վահրադյանը, հիասթափված լինելով գյուղի նկատմամբ կառավարության վարած քաղաքականությունից, արտագաղթել է Հայաստանից: