Քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին։ Այս մասին հայտնել են Արմեն Գրիգորյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանը և Արմեն Մաշինյանը:

«Տեղեկացնում ենք, որ քննչական մարմինը հայտարարել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ քրեական գործով նախաքննության ավարտ, իսկ գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են պաշտպանության կողմին:


Դատալսումները հավանաբար կսկսեն հուլիսին։

Հիշեցնում ենք Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման կապակցությամբ մեր հիմնական պնդումները. (1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, (2) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»,-ասվում է հայտարարությունում։