«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 35-ամյա Դավիթ Նահապետյանը հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հունիսի 17-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Դավիթ Նահապետյանը հայտնաբերվել է Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում։ Նա տվել է բացատրություն: