Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովի ժամանակ Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան 3 տարածքով է մտել ռուսական կայսրության կազմ, ԽՍՀՄ կազմավորման արդյունքում Լենինը նվիրել է տարածքներ, երկրորդ աշխարհամարտից հետո էլ Ուկրաինային Ստալինը նվիրել է Լեհաստանից, Հունգարիայից, Ռումինիայից վերցրած տարածքները։ Ուկրաինան կապ չունի իր հարավի հետ, դա էլ թուրքերի հետ պատերազմների արդյունքում է անցել Ռուսաստանին, ասել է Պուտինը, ասելով, որ ՌԴ-ն ամբողջին չի հավակնում։


Այսպիսով, Պուտինն Ուկրաինան կիսելու առաջարկ է անում։ Ավելի վաղ, այս թեման արծարծվում է ռուսական պետական պրոպագանդայի շրջանակներում, ներկայում Պուտինն այս մասին խոսում է ուղիղ։ Եթե ավելացնենք նաեւ Պետրոս Առաջին կայսեր ծննդյան 350-ամյակի կապակցությամբ ռուսական հողերը վերադարձնելու վերաբերյալ նրա ելույթը, ՌԴ նախագահը մի կողմ է դնում պայմանականությունները եւ ուղիղ հայտարարում իր նպատակների մասին, փորձելով նաեւ «գայթակղել» այլ երկրների՝ հողերի վերադարձով։

 

Պուտինը ազդարարում է երկարատեւ պատերազմի մասին, որը դիտվում է որպես ՌԴ սոցիալական ու տնտեսական ներքին լարումը պարպելու եւ փլուզումը կանխելու միջոց։ Արեւմտյան առաջատար երկրների ղեկավարները եւ հետախուզությունները երկարատեւ պատերազմի պատրաստվելու կոչ են անում՝ Պուտինի պլանները տապալելու համար, որոնք Ուկրաինայով չեն սահմանափակվելու։ Իր հերթին, Պուտինը փորձում է տարբեր միջոցներով պառակտել Արեւմուտքը, գրում են արեւմտյան զլմ-ները։

Կրեմլի՝ Ուկրաինան կիսելու առաջարկը եւ համոզմունքն անկասկած հայկական «արմատներ» ունի, ինչպես ինքնին ներսլավոնական այս պատերազմը։ Հայաստանը թուրքերի հետ կիսելու դարավոր հաջողված փորձը Կրեմլին հետ չի պահում անգամ խոշոր կորուստների եւ հնարավոր աղետների պայմաններում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ Կրեմլում համոզվեցին, որ հայերի պես իրենց ոչ ոք երախտապարտ չի լինելու։

Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախագահի ստրկահաճ ելույթով Հայաստանի ցուցադրական հերթական նվաստացումը ՌԴ նախագահի համոզմունքն ամրացնելու խնդիր ուներ։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/06/19/724120/