Սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում կկայանա աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ:
«Քանի որ, այս անգամ, խաղը տեղի է ունենալու «Հրազդան» մարզադաշտում, հետևաբար փոխվել է նաև հավաքատեղին ու երթուղին:Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին սեպտեմբերի 10-ին ժամը 17:00-ին հրավիրում ենք Մեսրոպ Մաշտոցի պողոտայի պուրակ (Մաշտոցի պուրակ):
Բոլորիդ կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ չունենալու դեպքում` կարմիր շապիկներով, որպեսզի տրիբունաները ներկենք մեր հավաքականի կարմիր գույնով : Եռագույն դրոշների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:
Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները, մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով»:
Լուսանկարը` armsport.am