Պոլտավայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Դմիտրի Լունինի խոսքով՝ Կրեմենչուգում առևտրի կենտրոնի վրա ռուսական հարվածի զոհ է դարձել առնվազն տասը մարդ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հավելել է, որ բուժօգնության է դիմել 40 մարդ, նրանցից 19-ը հոսպիտալացվել են։
Փրկարարները շարունակում են մարել առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը:
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Կրեմենչուգի հրթիռային հարձակումն իրականացվել է ՌԴ Կուրսկի շրջանի տարածքից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Х-22 հրթիռները արձակվել են հեռահար Ту-22 М3 ռմբակոծիչներից։ Ինքնաթիռները օդ են բարձրացել Շայկովկայի օդանավակայանից, իսկ արձակումները կատարվել են Կուրսկի շրջանից, ասվում է հաղորդագրության մեջ։