ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Մուտաֆյանն իր էջում գրել է.
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ փոխելու Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստը և հաստատել նորը:
Հետայսու ՀՀ օրհներգի տեքստը կարդալ այսպես.
Մեր քաջ Լիսկա՝ երկրի պարծանք,
Սյունյաց բդեշխ, մեր երկրի տեր,
Քո քաջությամբ ճամփա անցանք,
Կառուցեցինք երկիրը մեր…
Դե զարկիր դու քաջ, համարձակ,
Փռիր քո դեմ մարդկանց դիեր,
Հպարտ քայլիր երկրով արձակ
Դու մեր արև, մեր հույս, մեր սեր…
Փառք քեզ, փառք քեզ, անվախ հերոս,
Դու հայրենյաց կերպար ու վեմ,
Իշխանության անմար փարոս,
Արդարության պաշտպան վսեմ: