Իտալական «Ռոման» հրաժարվել է խաղալ «Բարսելոնայի» հետ կատալոնական ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի գավաթի ամենամյա խաղարկության խաղում, որը պետք է տեղի ունենա օգոստոսի 6-ին Կատալոնիայի մայրաքաղաքում, հաղորդում է Marca-ն։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը միակողմանի խզել է պայմանավորվածությունը, քանի որ նոր մրցաշրջանից առաջ նախապատրաստական փուլի արդյունավետության համար ընկերական հանդիպումների ծրագրի փոփոխության անհրաժեշտություն է տեսել։


Անցած տարի Ժոան Գամպերի գավաթի խաղարկության խաղում կատալոնական թիմը մրցել էր Թուրինի «Յուվենտուսի» հետ եւ հաղթել 3։0 հաշվով։