Ռուսաստանը դեռ ոչ մի լուրջ բան չի սկսել Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով հատուկ օպերացիայի մասին։
«Բոլորը պետք է իմանան, որ մենք, մեծ հաշվով, ոչ մի լուրջ բան դեռ չենք սկսել Ուկրաինայում»,-ասել է նա Պետդումայի խմբակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ Արեւմուտքի այն հայտարարությունը, թե մտադիր է պատերազմել մինչեւ «վերջին ուկրաինացին», ողբերգություն է Ուկրաինայի ժողովրդի համար, եւ, ամենայն հավանականությամբ, անխուսափելի։
«Այսօր մենք լսում ենք, որ մեզ ուզում են հաղթել մարտի դաշտում։ Ի՞նչ ասես։ Թող փորձեն։ Մենք արդեն լսել ենք, որ Արևմուտքը պատրաստ է պատերազմել մինչեւ վերջին ուկրաինացին։ Սա ողբերգություն է Ուկրաինայի ժողովրդի համար, եւ, ամենայն հավանականությամբ, անխուսափելի»,-ասել է Պուտինը։
Նա հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ բանակցություններից։
«Նույնիսկ հենց այդ նույն Հյուսիսատլանտյան դաշինքին Ռուսաստանի հնարավոր ինտեգրման գաղափարը ՆԱՏՕ-ի հետ այն ժամանակվա անամպ թվացող հարաբերությունների փուլում, ակնհայտորեն, անհեթեթ էր թվում նրա անդամներին»,- հավելել է Պուտինը։