Ռուսաստանցի հայտնի էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան իր Telegram-канал-ում թվարկել է այն հիմնական սխալները, որոնք թույլ են տալիս առողջ ապրելակերպի անցած մարդիկ։
- Առավոտյան խմում են նարնջի (կամ ցանկացած այլ) հյութ։«Եթե նախաճաշն սկսեք այդ ըմպելիքով, ապա անմիջապես ֆրուկտոզայի գերազանցող քանակություն կստանաք։ Ֆրուկտոզան շաքար է, որը կարճ ժամանակ անց քաղցի զգացողություն է առաջացնում եւ նպաստում ճարպի կուտակմանը»,- նշել է բժիշկ Պավլովան։Էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել ավելի զգույշ լինել մրգերի օգտագործման հարցում։
- Չհավասարակշտված սնունդ։ Օրինակ, ուտում են միայն կաթնաշոռ կամ խմում դատարկ կեֆիր։ Որպեսզի կուշտ լինելու զգացողությունը երկար տեւի, օրգանիզմը պետք է մեկ անգամ սնունդ ընդունելով ստանա թե՛ սպիտակուցներ, թե՛ ածխաջրեր։ Ուստի, կաթնաշոռին եւ կեֆիրին (սպիտակուց) անհրաժեշտ են բանջարեղեններ կամ մի կտոր հաց։ Այդ ժամանակ կուշտ լինելու զգացողությունն ավելի լիակատար կլինի եւ երկար կտեւի, նշել է մասնագետը։
- Ճարպի գերավելցուկ։ Ամենավառ օրինակը ընկույզներն են։ Դրանք շատ օգտակար են, անպայման պետք է ընկույզ ուտել։ Կատարյալը նախաճաշին 1-3 հատ տարբեր տեսակի ընկույզներ ուտելն է, բայց շատերը չափը չեն կարողանում պահել։
Բժիշկ Պավլովան նախաճաշին տապակած խոզի միսն անվանել է իսկական ռումբ գլիկացման վերջնական արդյունքների (ԳՎԱ) պարունակությամբ, որոնք մեծ հարված են հասցնում մեր երիտասարդությանն ու առողջությանը։
«Պատկերացրեք՝ նորմալ մարդը կարող է օրական մոտ 15 հազար միավոր ԳՎԱ յուրացնել։ Իսկ 100 գրամ տապակած խոզի միսը նման 97 հազար միավոր է պարունակում»,- ընդգծել է էնդոկրինոլոգը։