Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական հացահատիկի դուրսբերման վերաբերյալ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների մեր ուկրաինացի եւ թուրք գործընկերների հետ»,- ասել է նա լրագրողներին՝ ավելացնելով, որ «մենք բոլոր լուծումներն ունենք»։


«Ուկրաինան պետք է, եթե խոսքը ուկրաինական հացահատիկի մասին է, ապաշրջափակի իր նավահանգիստները, ականազերծի կամ ապահովի անվտանգ անցում ականադաշտերով, իսկ արդեն տարածքային ծովից դուրս Ուկրաինա-Ռուսաստան-Թուրքիան պատրաստ են ապահովել համապատասխան նավերի անվտանգությունն ու դրանք հասցնել մինչեւ նեղուցները եւ այդուհետ՝ արդեն Միջերկրական ծովով, որտեղ նրանք կնավարկեն իրենց սեփական ընթացքով»,- նշել է նախարարը։