Հրապարակվել է ՄԱԿ-ի կողմից կազմված աշխարհի ամենաերջանիկ պետությունների վարկանիշային աղյուսակը, որտեղ 156 մասնակից պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 128-րդ տեղը:
Ցուցակը կազմելիս հաշվի է առնվել այնպիսի ցուցիչներ, ինչպիսիք են բնակչության մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն, առողջ կյանքի տևողականությունը, հասարակությունում վստահության մակարդակը, կաշառակերության աստիճանը, ազատ իրավունքի առկայությունը:
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է Դանիան, որին հաջորդում է Նորվեգիան, Շվեցարիան, Հոլանդիան, Շվեդիան, Կանադան, Ֆինլանդիան, Ավստրիան, Իսպանիան և Ավստրալիան: Հետխորհրդային տարածաշրջանում աղյուսակում Հայաստանից առաջ է անցել միայն Վրաստանը:
Ամենաաներջանիկ պետությունները համարվել են Ռուանդան, Բուրունդին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Բենին և Տոգոն: