Քաղաքագետ Նաիրի Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար և կից գրել. «Մի հարց, այսպես կոչված, «բնապահպան հասարակական կազմակերպություններին ու ակտիվիստ»-ներին. Ամուլսարը սար էր, իսկ Հատիսը սար չի՞, թե՞ դա կարևոր չի, ընկեր լեյտենանտից հրաման չկա, դե սիրտներդ էլ նաև «Շանգրի Լա-ի սուրՓ» է ուզում:
Դոդը նա չէ, ում դոդ են ասում:
Դոդը նրանք են, ովքեր իրենց դոդի բախչեն են գցել:
Հա, ու այս ամբողջ շահամոլ կռապաշտությունը Քրիստոսի ու քրիստոնեության հետ հեչ կապ չունի:
Մի ուրիշ հարց էլ հայ եկեղեցուն, պատմաբաններին, մշակութաբաններին ու ընդհանրապես մշակույթի պաշտպանությամբ հետաքրքրվողներին, ե՞րբ եք վերջապես հասկանալու, որ ամեն չափառի տակ մատուռ ու եկեղեղի սարքելով ու ամեն մետրի վրա մի հատ անճաշակ խաչ տնԳցնելով ավելի քրիստոնյա չեն դառնում, հավատքը մարդու հոգում է, այն կամ կա, կամ չկա:
Օրինակ, ո՞ր կիսախելագարներն են կից նկարում պատկերված այս անկապ խաչերը տարել տնԳցրել Գեղարդի հրաշալի վանական համալիրի դիմացի ժայռի ճակատներին:
Մի ամիս առաջ եմ այցելել. մինչ հետս անտեղ գնացած հայաստանցի ծանոթս ոգևորությամբ պատմում էր, թե բոլոր 3 խաչերն էլ վերջին 10 տարում են ավելացրել, ինձ հանգիստ չէր տալիս միտքը, թե ինչքան մարդիկ պետք է խելապակաս լինեն, որ Յունեսկօ-յի համաշխարհային ժառանգություն գնահատված, դեռ 4-րդ դարասկզբին Գրիգոր Լուսավորչի կողմից սկսած ու 13-րդ դարում իր ներկա ավարտուն տեսքն առած Այրիվանքը կամ Գեղարդի հրաշալի վանական համալիրը այսպես գռեհկորեն ապականի:
Լավ, բա էս 10 տարում մի վանական, մի պատմաբան, մի ազգագրագետ կամ պարզապես մի խելքը գլխին մարդ չի տեսե՞լ այս այլանդակությունը: Լավ, մեկը չկա՞, որ ասի՝ հեռու քաշվեք մեր մշակույթից, կրոնից ու պատմությունից: Դուք ավելի լավ է՝ շարունակեք ձեր սոխով քյաբաբը ծամել ու թուրքական մուղամի տակտի տակ գլուխ տմտմբացնելով ձեր պուտին աստծուն երկրպագել: Մենք առանց ձեզ մեզ ավելի հանգիստ կզգանք մեր խիստ ու համեստ պատմությամբ ու նույնքան խիստ ու նույնքան համեստ, բայց բացարձակապես ամբողջական ու ավարտուն Գեղարդ վանական, Գառնի տաճարային ու Ամբերդ ամրոցային համալիրներով…»։