Դերասանուհի Անի Խաչիկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային նուրբ կերպարում։


Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, տեղադրված կադրերում Անին կրում է ծաղկավոր պրինտով զգեստ։ Նրա մազերը հավաքված են, քնքուշ շպարով է։ «Մի տեսակ էս շոգին ինձնից դուրս սիրուն եմ», - հրապարակմանը կից գրել է դերասանուհին։