Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը հրապարակել է Մոսկվայի քաղաքապետի ընտրության գրեթե ամբողջ քվեաթերթիկների հաշվարկը: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովին: ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը, որի օգտին քվեարկել են ընտրողների 51,37%-ը:
Ընտրություններում երկրորդ տեղը գրավել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին, որի օգտին քվեարկել են ընտրողների 27,24%-ը:
Ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 32,07%:

Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունեցել 2013 թվականի սեպտեմբրի ութին: Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին նախնական տվյալների հրապարակումից հետո պահանջել է ընտրությունների երկրորդ փուլի անցակցում, իսկ քվեարկության արդյունքները կեղծված է համարել: Ընտրությունների մյուս մասնակիցները քվեաթերթիկների հաշվառման վերաբերյալ բողոք չեն ներկայացրել: