Ճիշտ չափաբաժիններով շոկոլադը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա և մարդկանց հանում է սթրեսից։ lenta.ru–ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է բժիշկ-սննդաբան Ելենա Սոլոմատինան՝ ընդգծելով, որ ճիշտ չափաբաժնով և կակաոյի առնվազն 60 տոկոս պարունակությամբ շոկոլադ օգտագործելու դեպքում այն կարող է հիանալի միջոց լինել առողջության ամրապնդման և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար։
Սոլոմատինան նշում է, որ օրական չափաբաժինը չորս կտոր է։
«Մենք շոկոլադի կտորները դնում ենք բերանը և սկսում ենք դրանք ներծծել, դրանք պետք է լուծվեն։ Լավագույնը կլինի պարզապես փակել աչքերը և մեդիտացիա անել՝ վայելելով համը,- ասել է նա՝ հավելելով,– Շոկոլադը պարունակում է մագնեզիում, որը նվազեցնում է արյան ճնշումը, քանի որ այն թուլացնում է անոթային պատը։ Այդ իսկ պատճառով մարդը շոկոլադ ուտելուց հետո զգում է բավարարվածություն, հանդարտություն»։