Փորձագետները պատմել են Եվրոպայում մոտալուտ ավերիչ շոգի մասին, գրում է Axios-ը։
Կանխատեսվել է, որ այսօր Մեծ Բրիտանիայում օդի ջերմաստիճանը կբարձրանա 40 աստիճանից։ Նման ջերմաստիճանը մահացու է նույնիսկ առողջ մարդկանց համար։
Ավելի վաղ այս շաբաթ Մեծ Բրիտանիայում գրանցվել է դիտարկումների պատմության մեջ երրորդ ամենաշոգ օրը։
Ֆրանսիայի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է մինչեւ 42 աստիճանի։ Իսպանիայում եւ Պորտուգալիայում անտառային հրդեհները մոլեգնել են, որոնց հետեւանքով հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տունը։
Գիտնական-կլիմայագետները վաղուց զգուշացրել են էներգիայի ստացման համար մարդու կողմից հանածո վառելիքի այրման պատճառով գլոբալ ջերմաստիճանի բարձրացման եւ ջերմային երեւույթների բարձր ռիսկի միջեւ կապի մասին։
«Սիրտս պայթում է, որ մենք չկարողացանք քաղաքական կամք դրսեւորել՝ պայքարելու կիմալայական ճգնաժամի դեմ։ Ըստ իս՝ սա կլինի մնացած ողջ կյանքի ընթացքում ամենացուրտ ամառը, եթե կլիմայական ճգնաժամը չընկալենք որպես արտակարգ իրավիճակ։ Այն, ինչ այսօր սարսափելի է թվում, հեշտ կթվա, եթե իսկապես սկսենք գործել»,-ասել է Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանից կլիմայի հետազոտող Անդրեա Դաթոնը։