Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկել են ԼՂ հիմնախնդիրը եւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նախագահները քննարկել են նաեւ երկկողմ խոշոր նախագծերը։
«Շատ հարցեր կան նաեւ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հետ կապված։ Խոշոր երկկողմ նախագծերը զարգանում են։ Մեր ուշադրության կենտրոնում է նաեւ եւս մեկ կարեւոր հարց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»,-ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ վերջերս հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ «Մենք շատ մեծ օրակարգ ունենք»,-ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները զարգանում են, առեւտրաշրջանառությունն աճում է, ընդ որում՝ մեծ տեմպերով։
Պուտինը նաեւ գոհունակություն է հայտնել, որ Աստանայյի «եռյակի» գագաթաժողովի շրջանակում ինքն ու Էրդողանը հնարավորություն ունեն երկկողմ հանդիպում անցկացնել, քանի որ շատ հարցեր են կուտակվել։