Եվրահանձնաժողովն առաջարկել է 500 միլիոն եվրո հատկացնել պաշտպանական համատեղ գնումների համար՝ կապված Ուկրաինայի պատերազմի եւ Կիեւին ԵՄ երկրների կողմից առաջարկվող ռազմական օգնության հետ։

Պատմության մեջ առաջին անգամ ռեսուրսների այս համախմբման շնորհիվ մենք կկարողանանք «խուսափել անդամ պետությունների միջեւ մրցակցությունից միեւնույն ապրանքների համար, եւ դա կօգնի խնայել միջոցները»,- ասվում է Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ:


ԵՄ երկրները մասնակցել են Ուկրաինային ռազմական օգնության զանգվածային արշավին եւ ցանկանում են կրկին արագորեն համալրել իրենց պաշարները։ Եվրահանձնաժողովը հուսով է, որ մինչեւ տարեվերջ համատեղ գնումների համակարգը կգործարկվի։