Բժիշկ-մաշկաբան Աննա Կարպովան նշել է, որ եթե չչորացնեք մազերը եւ պառկեք քնելու սառը սենյակում, կարող եք արթնանալ գլխացավով։ Այս մասին տեղեկացրել է «Газета.ру»-ն։

«Կարող է առաջանալ անոթների սպազմ՝ հետագայում գլխացավի վերածվելով, ինչպես նաեւ մրսածության նշաններով։ Եթե մարդը պառկի քնելու թաց գլխով, ապա մազերը կարող են տափակել, կորցնել ծավալը, բարձին շփվելով վնասվել, ինչը հետագայում կարող է հանգեցնել դրանց որակի վատացման»,- ասել է բժիշկը։


Կարպովան նաեւ նշել է, որ փետրե բարձի հետ թաց մազերի շփումից կարող են տզեր առաջանալ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել։

Նա խորհուրդ է տվել մազերը չորացնել քնելուց 20-30 րոպե առաջ եւ չօգտագործել կոշտ կտորից բարձի երեսներ, այլ ընտրել մետաքսե բարձի երեսներ, տեղեկացրել է Москва 24-ը։