Ճապոնիան մտավախություն ունի՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հարաբերությունների հետագա ամրապնդման եւ խորացման հետ կապված։ Այս մասին ասվում է անվտանգության մասին Սպիտակ գրքում, որը ներկայացրել է Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը։
Դրանում ասվում է, որ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը կարող է ազդանշան լինել, որ ստատուս քվոն ուժով միակողմանիորեն փոխելու փորձն ընդունելի է», հաղորդում է AFP-ն։
Նշվում է, որ Մոսկվան կարող է գնալով ավելի շատ ապավինել իր միջուկային հնարավորություններին․․․՝ որպես զսպող միջոց, ինչն, իր հերթին, կարող է նշանակել ակտիվության աճ Ճապոնիայի շուրջը, որտեղ կանոնավոր կերպով գործում են ռուսական միջուկային սուզանավերը։
Փաստաթղթում նաեւ զգալի ուշադրություն է հատկացվում Թայվանին։ Նշվում է, որ «Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Թայվանն աշխատում է էլ ավելի ուժեղացնել իր ինքնապաշտպանական ջանքերը»։
Զեկույցում Չինաստանը ներկայացվում է որպես «անվտանգության լուրջ խնդիր» եւ նշվում է, որ Պեկինի կողմից առաջացած ռիսկը «ավելացել է վերջին տարիներին»։
Հյուսիսային Կորեան ներկայացնում է մշտական «լուրջ եւ անփոփոխ սպառնալիք», որը նույնպես «ուժեղանում է»։
Այս տարվա փաստաթուղթը հրապարակվել է աճող այն սպասումների ֆոնին, որ Ճապոնիան զգալիորեն կավելացնի պաշտպանական ծախսերը:
Թեեւ պաշտպանական բյուջեն տարիների ընթացքում աճել է, Ճապոնիան դեռեւս ռազմական ծախսերի ամենացածր հարաբերակցությունը ունի G7-ի երկրների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նկատմամբ: