Լոս Անջելեսում կայացել է ESPY Sports Awards 30-րդ մրցանակաբաշխությունը։ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ստացել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Իսկ լավագույն կին խաղացող է ճանաչվել «Չելսիի» հարձակվող Սեմ Քերը:
ESPY մրցանակը տրվում է ESPN-ի կողմից անցած օրացուցային տարվա լավագույն խաղացողներին և թիմերին: Հաղթողները որոշվում են երկրպագուների քվեարկությամբ։