Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ով մեղադրվում է ՃՏՊ-ում Մերձմոսկովյան շրջանում, որի պատճառով մահացել է 18 մարդ, ընդունել է իր մեղքը:
«Հարությունյանը քննիչին տվել է վկայություն՝ ընդունելով իր մեղքը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեջ: Ցանկանալով խուսափել արգելակող և խաչմերուկում իր առջև կանգնած ավտոմեքենաների հետ բախումից և դրա արդյունքում բազմաթիվ զոհերից, սխալ որոշում է ընդունել դուրս գալ հանդիպակաց երթևեկության գոտի, որը դատարկ էր: Հարությունյանը հայտնել է, որ մանրաքարով ծանրաբեռնված КамАЗ-ը չի արձագանքել արգելակմանը և քանի որ ճանապարհը թեքություն էր ստանում, միայն արագանում էր»,- այս մասին ИТАР-ТАСС-ին է հաղորդել Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:
«Այլ կերպով բեռնված բեռնատարը առանց արգելակների կանգնեցնել թեքությամբ ճանապարհի վրա անհնար էր, այդ պատճառով վարորդը որոշել է շուռ տալ մեքենան խաչմերուկին, քանի որ այնտեղ ազատ տարածություն կար և մեքենաներ չկար: Փաստացիորեն դա նրան հաջողվել էր, ղեկը կտրուկ ձախ կողմ թեքելով, ավտոմեքենան շուռ էր եկել, սակայն ավտոբուսի հետ բախումից խուսափել բախումից չհաջողղվեց: Հարությունյանը վերջին պահին է նկատել ավտոբուսը, երբ КАМАЗ-ի անիվները արդեն օդում էին: Մինչև այն նրա տեսադաշտը փակ է եղել խաչմերուկում գտնվող բնակելի տնով»,- շարունակել է իրավապաշտպանը:
Մարգարյանի խոսքերով Հարությունյանը տեղի ունեցած համար զղջում է:«Հարությունյանը ասեց, որ անկեղծ զղջում է տեղի ունեցածի համար, հասկանում է հարազատների և մերձավորների կորուստի ցավը, քանի որ նա անձամբ մեկ տարի առաջ կորցրել է որդուն: Նա ներողամտություն է հայցում զոհվածների հարազատներից և վնասվածներից, ինչպես նաև հասկանում է, որ ոչ մի կերպ չի կարող քավել իր մեղքը նրանց առաջ»,- Հարությունյանի խոսքերն է փոխանցել փաստաբանը:
Մարգարյանը նշել է, որ ներկայումս Հարությունյանը ցանկանում է քննիչների հետ պարզել ՃՏՊԻ-ի պատճառները, որպեսզի «այլ վարորդներ իմանան այդ մասին և նման դեպքերում ընդունեն ճիշտ որոշում»: Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել « Անզգուշության պատճառով երկու և ավել մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհային երթևեկության կանոնների խախտում » հոդվածով: Առավելագույն պատիժը վերոնշյալ մեղադրանքով կանխատեսում է մինչև 7 տարի ազատազրկում և մինչև 3 տարով վարորդական իրավունքից զրկում: