Աննայի՝ բոլորովին վերջերս Սույնիք կատարած այցի հիմնական նպատակը կարծես բացահայտվում է. փողի թեմա է բացվել:
Մասնավորապես՝ մամուլը սկսել է գրել Կառավարության հուլիսի 21-ի նիստում ընդգրկված չզեկուցվող հարցերից մեկի մասին՝ հայտնելով, որ որոշում է ընդունվել Սյունքի մարզում գործող մի կասկածելի ծագմամբ ու գործունեությամբ հիմնադրամի հատկացնել 1.4 միլիարդ դրամ՝ հրատապ կարգով նորոգելու վարչության շենքը, ՊԵԿ-ի համար նոր մեքենա գնելու, Ոստիկանության համար 2 նոր մեքենա ձեռք բերելու ու հիմնադրամի՝ կուտակած պարտքերը մարելու։ Ինչպես տեղեկանում ենք մամուլից, սույն հիմնադրամը բավական կասկածելի գործունեություն է ծավալել նաև 2021թ.-ին. բավական խոշոր գումարներ են մսխվել՝ զրոյական արդյունքով:
Սյունիքի հիմնադրամի այս գործելաոճը հատկապես պատերազմից հետո բավական լրջագույն կասկածներ է առաջացնում՝ կապված դրա թաքուն հովանավորների հետ՝ նկատի ունենալով հատկապես փողի նկատմամբ ասենք նույն Աննայի տածած անկեղծ զգացմուքնների գործոնը. որտեղ՝ փող, այնտեղ՝ Աննա՝ սա հայտնի բան է: Նկատի ունենալով այն, որ Աննան սիրում է լուրջ փողեր բռնել հատկապես հիմնադրամների միջոցով ու միջոցներով՝ լիովին բացատրելի է թվում Աննայի վերջին այցը՝ Սյունիք՝ եվրոպական վոյաժներից տունդարձից հետո: Խիստ հավանական է, որ հենց Աննայի միջնորդությամբ է վերոհիշյալ հարցը հայտնվել Կառավարության ուշադրության կենտրոնում՝ դրա քողի տակ լուրջ գումարներ գրպանելու, բայց կատարվողը որպես սյունիքափրկիչ ծրագիր մատուցելու:
Մարդիկ երևի մի բան գիտեն, որ Սյունքի ջանից են կպել՝ մի վատ բան, որի մասին ընդունված չէ բարձրաձայնել. սպասում են X ժամին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/522