Լուսինե Թովմասյանը մեկնել է հանգստի, որտեղից պարբերաբար կիսվում է լուսանկարներով ու տեսանյութերով։
«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված նոր հոլովակում գեղեցկուհին պատկերված է նավի վրա։ Նա երկնագույն լողազգեստով է։ Երիտասարդ մայրիկի մազերն արձակված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ «Ինձ և այս ճամփորդությանը բնութագրող լավագույն խոսքերն են, ավելի դիպուկ չէր էլ կարող լինել։ Ապրում էի ամեն մի վայրկյանը և փորձում ամեն դետալ պահել հիշողությանս մեջ։ Արկածներով, գժությամբ, ծիծաղով ու ջերմությամբ լի օրեր, որոնք ավելացան կյանքիս պատմության մեջ»,- հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է նա։
https://www.instagram.com/reel/CgjO-aWF7z4/?utm_source=ig_web_copy_link